Ասֆալտին փռելով բերման են ենթարկել դաշնակցականին, ով հարվածել ու հայհոյել էր ոստիկանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր, որտեղ Դրո անունով դաշնակցականին են բերման ենթարկում, ով հարվածել ու հայհոյել էր ոստիկանին։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 25-ին ցուցարարների՝ ԱԽ շենքի դիմաց բողոքի ակցիա ժամանակ դաշնակցական Դրո Վազգենի Բազիկը հայհոյել և հարվածել էր ոստիկանին։

 

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 118 times, 1 visits today)