Հայտնի է, թե ընդդիմադիրներից ով է առաջարկ արել իշխանությանը

 

Դեռևս օրեր առաջ հայտնեցինք, որ փողոցային պայքարի կազմակերպիչներից դիմել են իշխանությանը, գործարք են առաջարկել։

Հասկանալով, որ իշխանափոխության պահանջով ցուցարարների բողոքի ակցիաները գնալով մարում են ,ոչ փողոց են կարողանում փակել, ոչ էլ հանրահավաքներին են կարողանում մարդ հավաքել։

Իսկ արդեն խնդիր ունեն անգամ եղած մարդկանց իրենց կողքը պահելու, փողոցային պայքարի կազմակերպիչներից իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործարք են առաջարկել։

Առաջարկվել է, որպեսզի ոստիկանությունը ուժ կիրառի և ցրի բողոքի ակցիաները, այդպիսով իրենք՝ ցույցերի կազմակերպիչները դուրս կգան անելանելի վիճակից, իսկ դրա փոխարեն առաջարկել է վայր դնել իր պատգամավորական մանդատը։

Սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանը հրաժարվել է նման գործարկից։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ առաջարկն արել է Արթուր Վանեցյանը, ով խոստացել է ոստիկանության ուժերով բողոքի ակցիանեը ցրելու դեպքում վայր դնել իր մանդատը։

(Visited 176 times, 1 visits today)