60 մ խորություն. Դուբայում բացվել է դայվինգի համար աշխարհի ամենախոր լողավազանը (տեսանյութ)

Դուբայում բացվել է դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում՝ 60 մ խորությամբ: Այն Deep Dive Dubai նոր ատրակցիոնի մաս է համարվում, հայտնում է
Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովն այն ճանաչել է որպես դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում:

Հաղորդվում է, որ ավելի վաղ ռեկորդը պատկանում էր լեհական Deepspot լողավազանին, որի խորությունը 45 մետր է:

Հայտնի է, որ Deep Dive Dubai-ը տեղավորում է 14 միլիոն լիտր քաղցրահամ ջուր, որը համեմատելի է օլիմպիական չափերի վեց լողավազանների ծավալի հետ:

Ջրի ջերմաստիճանը դրանում +30 աստիճան է, ինչը «հարմար է բարակ հիդրոկոստյումի կամ լողազգեստի համար»:

Լողավազանի ամբողջ տարածքում տեղադրվել է շուրջ 56 տեսախցիկ՝ ջրասուզորդների անվտանգությունն ապահովելու համար:

Ներկայում օբյեկտը բաց է միայն հրավերով, հանրության համար այն կբացվի տարեվերջին: Լողավազանի առաջին այցելուներից է եղել Դուբայի թագաժառանգ արքայազն շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:

(Visited 50 times, 1 visits today)