6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի սահմանային գոտում,երկրաշարժը զգացվել է Մեղրի և Ագարակ քաղաքներում

Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ:

(Visited 33 times, 1 visits today)