50 տարի ամուսնացած լինելով՝ տարեց ամուսինն ուզում էր պարզել, արդյոք կինն իրեն երբևէ դավաճանել է թե ոչ… պատասխանն անսպասելի էր…

Այս տղամարդը հարցրեց կնոջը, արդյոք վերջինս իրեն երբևէ դավաճանել է թե ոչ…կնոջ պատասխանն անսպասելի էր…

Մի օր երեկոյան տարեց ամուսնական զույգն ընթրում էր, երբ ամուսինը բռնեց կնոջ ձեռքը և ասաց.

-Սիրելիս, մենք արդեն 50 տարի ամուսնացած ենք, և ես ուզում եմ մի բան իմանալ: Այս 50 տարիների ընթացքում ինձ երբևէ դավաճանե՞լ ես:

Կինն ասաց.

Картинки по запросу Этот мужчина спросил свою жену, о том изменяла ли она ему когда-нибудь. Ответ жены – восхитительно!—Գիտես, սիրելիս, պիտի քեզ հետ անկեղծ լինեմ: Այո, երեք անգամ դավաճանել եմ: Բայց երեք անգամն էլ ունեն հարգելի պատճառ:

Պատասխանը դուր չեկավ ամուսնուն, բայց, միևնույնն է, նա որոշեց ճշտել հանգամանքները:

—Առաջին անգամ եղավ այն ժամանակ, երբ մենք կարող էինք կորցնել մեր տունը, քանի որ հիփոթեքը չէինք վճարել: Հիշու՞մ ես, գնացի բանկ՝ աշխատակցի հետ խոսելու, իսկ հաջորդ օրը նա ասաց, որ վարկի ժամկետը երկարացվել է:

Ամուսինը մի պահ լռեց, մտածեց, որ դա հանուն ընդհանուր շահի է եղել, և որոշեց լսել շարունակությունը:

—Երկրորդ անգամ եղավ այն ժամանակ, երբ մահվան շեմին էիր, իսկ սիրտդ վիրահատելու գումար չունեինք: Հիշու՞մ ես, հանդիպեցի բժիշկի հետ երեկոյան, իսկ հաջորդ օրը նա քեզ անվճար վիրահատեց:

—Հա, ինչպես չեմ հիշում, ես կարող եմ ներել քեզ, դու դա ինձ համար ես արել, իսկ երրորդ անգա՞մ:Երրորդ անգամ էլ ուզում էիր ձեր ակումբի տնօրեն ընտրվել, սակայն 73 ձայն պակասում էր…

(Visited 56 times, 1 visits today)