«14 տարի գլուխս դրած քո ուսին». Նարինե Պետրոսյանի ընտանիքը 14 տարեկան է

Նարինե Պետրոսյանի եւ Վահագն Գեւորգյանի ընտանիքը 14 տարեկան է: Դրամատիկական թատրոնի դերասանուհին Ինստագրամի իր էջում ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել եւ ամուսնության հոբելյանի առթիվ գրառում կատարել:

«14 տարի գլուխս դրած քո ուսին: Միշտ միասին, իմ ամուսին»,- նշել է Նարինեն:Զույգը երեք դուստր ունի: Մեր նախորդ զրույցում դերասանուհին նշել է, որ յուրաքանչյուր երեխա կնոջ համար օրհնություն է.«Ամեն մի երեխայի ծնունդ ուրախություն է: Պետք է շնորհակալ լինել Աստծուն այդ պարգեւի համար: Մինչ ամուսնանալն ընկերուհիների հետ աղջկական զրույցների ժամանակ միշտ ասում էի՝ «Երբ աղջիկ ունենամ, այսպես կանեմ»:

Այդպես էլ ստացվեց. այսօր երեք դուստրերի մայր եմ, ինչի համար ուրախ եմ: Մոր համար աղջիկը ջերմություն է: Ասում են՝ տղաներն էլ մայրերի համար յուրահատուկ տեղ ունեն: Ինձ համար աղջիկն ուրիշ ջերմություն է»:

(Visited 164 times, 1 visits today)