Այս տարի ընդունվողները շատ կլինեն, քանի որ 1 քննությամբ են ընդունվելու ԲՈՒՀ

Այս տարի ԲՈՒՀ կընդունվեն միայն 1 քննությամբ։ Միասնական չեն լինի դրանք, կկազմակերպվեն ըստ համայքների, սահմանափակ թվով մարդկանցով։Դիմորդները հնարավորություն կունենան հայտեր ներկայացնելու սույն թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը: Դիմորդները միանշանակ կընտրեն թե քննության առարկան, թե բուհը, թե մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն վճարված գումարները:

Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Հանձնվելու է ընդամենը մեկ քննություն: Մենք բուհերից առաջարկները ստացել ենք, քննարկելու ենք  և մինչև ամիս 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որ առարկան է լինելու միակ քննությունը:Մենք ցանկանում ենք,  որ քննությունները լինեն ոչ միայն ատեստատներով, այլ նաև ստուգենք գիտելիքները։ Դրա համար անելու ենք անվտանգության բոլոր պայմանները: Տեղաշարժի խնդիրներն էլ ենք լուծել, քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունում: Չեն լինի զանգվածային քննություններ, սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով ախտահանման միջոցներով և այլն»,-ասաց նա:Նախարարը նշեց, որ քննությունները հանձնվելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում. «Հետաձգումն արվել է, որպեսզի դիմորդները կարողանան ամրացնել գիտելիքները և ներկայանալ քննության»:

Քննությունը լինելու է այն պարտադիր առարկաներից մեկը, որը դիմորդներն այսպես թե այնպես պետք է հանձնեին:

(Visited 57 times, 1 visits today)