Փոքրիկ աղջկա արարքը հուզեց խանութի աշխատակիցներին

Փոքրիկ աղջնակի հետ կապված դեպքը կատարվել է անցած գարնանը: Աղջիկն ու իր մայրիկը մտան կոշիկի խանութ և աշխատակիցներին առաջարկեցին գնել ուլունքից պատրաստած զարդեր և աքսեսուարներ, որոնք աղջիկն իր ձեռքով էր պատրաստել: Աշխատողներից մի քանիսին նույնիսկ դուր եկան դրանք և նրանք սիրով գնեցին մի քանի զարդեր:

Մեկ ժամ անց աղջիկն ու իր մայրիկը վերադարձան նույն խանութ: Աղջիկն ասաց, որ եկել են իր հավաքած գումարով մայրիկի համար կոշիկ գնելու: Բոլորը ցնցված էին և հուզված աղջկա  գեղեցիկ արարքից: Խանութի տնօրենը մայրիկի հավանած կոշիկը նույնիսկ հավելյալ զեղչեց: Բայց ահա փոքրիկ աղջկա արարքը աշխատակիցները չեն մոռանա ողջ կյանքում:

(Visited 33 times, 1 visits today)