«Փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն». Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը եղբորը

Մարիամ Ալեքսանյանը սոցցանցային իր էջերում լուսանկար է հրապարակել եղբոր հետ եւ շնորհավորել վերջինիս տարեդարձը: «Շնորհավոր ծնունդդ: Փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն»,- եղբորը շնորհավորելու համար հենց այս տողերն է ընտրել դերասանուհին: Ինստագրամյան սթորի բաժնում եւս Մարիամը շնորհավորել է եղբորը’ հրապարակելով հին ու նոր նկարներ. «Շնորհակալ եմ, որ դու ես իմ եղբայրը: Դու օժտված ես մարդկային բարձր արժեքներով, որոնց համար շնորհակալ եմ մեր ծնողներին: Շնորհակալ եմ քեզ պայքարիդ համար: Դու միշտ հպարտանում ես ինձնով, բայց պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե ինչ անսահման է իմ հպարտությունը: Սիրում եմ, գժվում եմ քո համար, իմ Աբուլ»:

(Visited 73 times, 1 visits today)