Փաստացի իրենք բոլորն էլ այս պահին հայտնվել են մեր հերոսուհու կարգավիճակում․ «Կհանդիպենք անտառի տնակում» նոր հեռուստասերիալի հետաքրքիր մանրամասներն ու արկածներով լի նկարահանումները

Երկու նոր հեռուստասերիալ. «Սրտին Հակառակ» «Կհանդիպենք անտառի տնակում»  Մանրամասներ - YouTubeԱյս օրերին ընթանում են «Կհանդիպենք անտառի տնակում»24 մասանոց նոր հեռուստասերիալի նկարահանումները։ Մայրաքաղաքից հեռու, բնության գրկում տեղի ունեցող նկարահանումները ուրախացրել են ոչ միայն դերասաններին և նկարահանող անձնակազմին, այլ նաև տեղի բնակիչներին։Նոր հեռուստասերիալը կցուցադրվի «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալի սյուժեի, նկարահանումների ընթացքի, դերասանական կազմի և այլ հետաքրքիր մանրամասների մասինզրուցել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։

Իրինայի ոճափոխությունը եւ Իննայի ու Բենի հետ սիրային եռանկյունին - Bravo.am«Հեռուստասերիալի պրեմիերայի օրը դեռևս հստակ որոշված չէ, բայց կարծում եմ, որ հավանաբար հունիսի վերջին արդեն եթերում կլինենք։ Նկարահանումները դեռևս ընթացքի մեջ են, զուգահեռաբար արվում են նաև մոնտաժային և մնացած բոլոր աշխատանքները, այնպես որ դրանց ավարտից անմիջապես հետո սերիալը դուրս կգա եթեր»,- մանրամասնում է Անի Մաղաքյանը։

Սիրո պատմություն՝ համեմված հումորային դրվագներով․ 24 մասանոց նոր սերիալը  շուտով կլինի եթերում․ ՄանրամասներԽոսելով հեռուստասերիալի գաղափարի և դրա հետաքրքրական սյուժեի մասին՝ սցենարիստը նշում է, որ այս նախագծով մտադրված են եղել փոքր-ինչ թեթևություն մտցնել մեր հեռուստաեթեր․ «Այժմ մեր եթերում շատ են դրամաները՝ այդ թվում իմ բոլոր մյուս նախագծերը, որոնք ևս եղել են այս ժանրում․․․ Այնպես որ պրոդյուսերների ընտրությունը կանգնեց հենց այս նախագծի վրա։ Մեր հերոսուհին, ով ապրում է քաղաքում և սովոր է այնտեղի կյանքին, ինչ-ինչ պատճառներով հայտնվում է իր համար անսովոր պայմաններում՝ գյուղում։ Հենց գյուղում էլ զարգանում են հիմնական իրադարձությունները, որտեղ մեր հերոսուհին ունենում է հետաքրքիր հանդիպումներ և բաժանումներ։ Շատ կոլորիտային և ուշագրավ կերպարներ կլինեն, որոնք կհագեցնեն, կլցնեն մեր նախագիծը։ Անկեղծ ասած, բոլորս մեծ ոգևորությամբ ենք սպասում եթերին, քանի որ շատ յուրահատուկ գույներ ենք կարողացել հաղորդել ընդհանուր պատմությանը։ 24 մասերի ընթացքում չի լինի գոնե մեկ սերիա, որը դիտելիս հեռուստադիտողը կձանձրանա կամ դժգոհ կմնա»։

Ըստ սցենարիստի՝ «Կհանդիպենք անտառի տնակում»-ը կլինի ռոմանտիկ կոմեդիա․ այն սիրո պատմություն է՝ համեմված փոքրիկ հումորային դրվագներով և հետաքրքիր իրավիճակներով։

Նախագծի նկարահանԵրբ Լոռուց եկա Երևան, շատ միամիտ էի ու վստահող, հիմա՝ ոչ»․ Իննա  Խոջամիրյանը՝ նոր դերի, ոճային փոփոխության և առաջին անգամ «Շանթի»  սահմաններից ...ումներն ընթանում են Լուռու մարզի Քարինջ գյուղում։ Մայրաքաղաքից հեռու, գյուղական պայմաններում որքան էլ հետաքրքիր անցնեն նկարահանումները, միևնույն է՝ դրանք չէին կարող դժվարություններ չառաջացնել դերասանների և անձնակազմի մյուս անդամների համար։ «Որքան էլ որ բարդ և ծանրաբեռնված են նկարահանումները, միևնույն է դերասանները շարունակում են մեծ ուրախությամբ և ոգևորությամբ աշխատել, քանի որ կարծում եմ՝ սա նրանց համար փոքրիկ արկածի նման մի բան է։ Շատ դրական են մոտենում, չի եղել մեկը, ով կդժգոհի դժվար պայմաններից, փաստացի ստացվում է, որ իրենք բոլորն էլ այս պահին հայտնվել են մեր հերոսուհու կարգավիճակում։ Սակայն իրավիճակը հեշտացնում է այն հանգամանքը, որ մեր նկարահանող խումբը դերասանների հետ միասին գտնվում է Լոռիում, իսկ լոռեցիները, ի դեմս ինձ, շատ հյուրընկալ, հյուրասեր, ջերմ ժողովուրդ են։ Տեղի ընտրությունը կանգնեց Քարինջ գյուՍիրո պատմություն՝ համեմված հումորային դրվագներով․ 24 մասանոց նոր սերիալը  շուտով կլինի եթերում․ Մանրամասներղի վրա, որտեղ անցել են իմ ամառային արձակուրդները, հայրիկս ծնվել է այդ գյուղում, այնպես որ սցենարը գրելիս իմ աչքի առաջ միշտ այդ տեսարաններն են եղել՝ գյուղի փողոցները, բնությունն ու մարդիկ, և ի ուրախություն ինձ, նկարահանումները հենց այնտեղ էլ անցկացնում ենք»,- մանրամասնում է Անին։

Իրինայի ոճափոխությունը եւ Իննայի ու Բենի հետ սիրային եռանկյունին - Bravo.amՍցենարիստը նշում է, որ գյուղում շատ ջերմ են ընդունել իրենց խմբին․ «Դա գիտեմ նաև հենց իմ հարազատներից ու համագյուղացիների արձագանքներից, նրանք ինձ պատմել են, թե ինչքան լավ է անցնում ամեն բան, թե գյուղացիները որքան ոգևորված են այդ փաստիԻրինայի ոճափոխությունը եւ Իննայի ու Բենի հետ սիրային եռանկյունին - Bravo.amց»։

«Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալում զբաղված են Իննա Խոջամիրյանը, Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Գոշ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Կարեն Ճաղարյանը, բլոգեր Գոգա Գալստյանը, ով հայտնի է «Բիձա» կեղծանունով և շատ ուրիշներ։ Դերասանական կազմի ընտրությամբ զբաղվել է ռեժիսորը, սցենարիստը գրեթե մասնակցություն չի ունեցել։ Նախագծի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է։

Անին այս օրերին հեռվից է հետևում խմբի աշխատանքին, ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չի տվել նրան ևս մեկնել․ «Ես շատ էի ցանկանում ներկա գտնվել նկարահանումներին, սակայն զբաղվածությունս թույլ չտվեց։ Մեր անձնակազմը շուտով վերադառնալու է, բայց նորից պետք է մեկնեն, դեռ մի քանի օրվա նկարահանումներ էլ կան, այնպես որ հույս ունեմ, որ այն ժամանակ հնարավորություն կունենամ իրենց հետ գնալու, հիմա դեռևս հեռվից եմ հետևում»։

(Visited 397 times, 1 visits today)