Տրամաբանական հшնելուկ․ այս գլпւխկոտրուկը կшրողանում են լուծել մшրդկանց միայն 5%-ը

Որոշ գլուխկոտրուկներ հայտնի են հին ժամանակներից։ Հետաքրքիր տրամաբանական խնդիրներ հայտնաբերվում են եգիպտական բուրգերի պատերին, հին հունական ձեռագրերում և այլ պատմական հուշարձաններում։9-րդ դարում կրթական մակարդակի աճի և գիտության նկատմամբ կրոնի անհանդուրժողականության նվազումը հանգեցրին տրամաբանական խնդիրների սիրահարների շրջանակների ընդլայնմանը։ Կարելի է համարձակորեն ասել, որ այդ ժամանակաշրջանը դարձավ գլուխկոտրուկների միջնադարյան պատմության ծաղկման ժամանակաշրջան։Այդ ժամանակ էլ հայտնվեց գլուխկոտրուկների առաջին գիրքը՝ «Խնդիրներ երիտասարդ խելքի զարգացման համար»։

Սակայն դրանք ավելի լայն տարածում ստացան 19-րդ և 20-րդ դարերում։ Դրանք սկսեցին մտցվել բազմաթիվ պարբերականների մեջ, դարձան տարածված բնակչության լայն շերտերի մոտ։Գլուխկոտրուկների զարգացման հաջորդ ցատկը եղավ 1974 թվականին հունգարացի Ռուբիկ Էռնյոյի հայտնագործումից հետո, երբ նա հայտնագործեց հայտնի խորանարդիկը։ Ռուբիկի խորանարդը դարձավ ոչ միայն խաղալիք, այլև մաթեմատիկոսների և ինժեներների հետազոտությունների օբյեկտ։Գլուխկոտրուկները ներկա ժամանակներում բուռն կերպով զարգանում են։ Դարնք ունեն բազմաթիվ տեսակներ ու ճյուղեր, որոնցից մեկը բանավոր գլուխկոտրուկներն են։Բանավոր գլուխկոտրուկներ, առաջադրանքներ, որոնց ամբողջական պայմանը կարող է բացատրվել բանավոր, առանց որևէ առարկայի միջամտության։
Թեստ

Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում հենց այդպիսի մի գլուխկոտրուկ, որը ձեզ համար մտորումների տեղիք կտա, բայց և միևնույն ժամանաց կապահովի թեթև ու հետաքրքիր ժամանաց։

Եվ այսպես այն ինչն է, որ կատվինը 4 հատ է, շնինը՝ 3-ն , աքաղաղինը՝ 7, իսկ քանի հատ է ավանակինը։

Պատասխան

Խոսքը վերաբերվում է նրանց արտաբերած ձայների հնչյուններին՝ միաու, հաֆ, ծուղրուղու, հետևաբար ավանակինը կլինի 2՝ իա։

(Visited 42 times, 1 visits today)