Տաթեւիկ Ադումյանը գրավիչ կերպարում,մուգ գուլպաներ, շապիկ-զգեստ(լուսանկարներ)

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում Տաթեւիկը կրում է շապիկ-զգեստ, մուգ երանգի գուլպաներ, բարձրակրունկներ։ Նա հավաքել է մազերը, ընտրել՝ վառ շպար։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Այո, այսօր իմ տարեդարձն է»։Ավելի վաղ Տաթեւիկը լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր ամուսնու հետ։ Կադրում Տաթեւիկն ու ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Երջանկությունը չի սիրում, երբ իր մասին շատ են խոսում…»

(Visited 43 times, 1 visits today)