Վրաստանում մահացած են գտել Ալիեւին քննադատող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին

Վրաստանում մահացած են գտել Ալիեւին քննադատող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերինԱդրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովը սպանվել է Վրաստանում։ Ինչպես հայտնել է ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, Բաքիխանովին հրել են Թբիլիսիում նրա վարձակալած բնակարանի պատուհանից:

Լապշինը գրում է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդվել է Ադրբեջանում։ Նա ձերբակալվել է Բաքվում, որտեղ նրան դաժանորեն ծեծել է ոստիկանությունը՝ պահանջելով ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիեւից իր հասցեին նախկինում հնչեցրած քննադատության համար։

Հետապնդումներից փրկվելով՝ Բաքիխանովը փախել է հարեւան Վրաստան, որտեղ, սակայն, նույնպես հասել է արյունալի ռեժիմի ձեռքը։  Թբիլիսիում բլոգերի վրա հարձակվել են մի քանի մարդ եւ դաժան ծեծի ենթարկել։ Ի վերջո, Ալիեւը որոշել է ընդմիշտ փակել իշխանությանը քննադատողի բերանը։ Բաքիխանովի մարմինը գտել են իր բնակարանի պատուհանների տակ։

Թբիլիսիում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովի դինՎրաստանի իրավապահ մարմինները ձգձգում են հետաքննությունը։ Կա ենթադրություն, որ Ադրբեջանն ազդում է հետաքննության վրա, եւ սպանությունը կարող է որակվել որպես ինքնասպանություն։

(Visited 46 times, 1 visits today)