Վիկտորյա Սահակյանի անկեղծ ֆոտոշարքն ու ընտանիք կազմելու ցանկությունը

Վիկտորյա Սահակյանը շուրջ 20 օր համացանցից չի օգտվել, որից հետո վիրտուալ հարթակ է վերադարձել ֆոտոշարքերով:
«Ոչ ոքի համար նորություն չէ, որ սոցցանցերն անասելի շատ էներգիա ու ժամանակ են խլում: Երբ դու սկսում ես ավելի շատ էներգիա կորցնել, քան ստանալ, ուրեմն պիտի մի բան փոխես: Ու այդպես է կյանքի ցանկացած իրավիճակում: Մոտ 20 օր բացակայել եմ սոցցանցերից, եւ դադարը լավ է ազդել ինձ վրա. 2 նոր ֆոտոշարք, կարճամետրաժ ֆիլմի քննարկում, նախագծում, գրքեր»,-պատմել է նա:Դերասանուհին նշել է, որ լուսանկարահանման համար առաջին անգամ աշխատել է ստեղծագործական թիմի հետ.«Ոճաբան-դիզայները Լուսինե Կարապետյանն էր, դիմահարդարն՝ Անի Աբրահամյանը, վարսահարդարը՝ Շողեր Մարտիրոսյանը: Լուսանկարների հեղինակը Միլեն Մանուկյանն է: Միշտ գնահատել եմ գործին նվիրվածությունը. թիմի բոլոր անդամներն օժտված են այդ հատկությամբ»:

Այս շրջանում Վիկտորյան հեռուստատեսային զբաղվածություն չունի.«Նախագծեր կան, որոնք քննարկման փուլում են: Հուսով եմ՝ ամառն աշխատանքային կլինի»:

Վերջերս վարսերի գույնի եւ ձեւի փոփոխություն հաճախ է արել: Ասում է՝ ցավոտ թեմա է իր համար, որովհետեւ բավական վնասված են վարսերը.«Ահա թե ինչ է լինում, երբ որոշում ես դիմել անծանոթ վարսահարդարի:)»:Վիկտորյան Ինստագրամի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է նախաձեռնել: Հետեւորդներից մեկի հարցին, թե արդյոք ցանկանում է ընտանիք կազմել, նա դրական պատասխան է տվել:

(Visited 48 times, 1 visits today)