Սպիտակ վագրը Գագիկ Ծառուկյանն ինձ է նվիրել. «Zoo Fauna Art»-ի տնօրեն

«Zoo Fauna Art»  ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ համացանցում տարածված լուսանկարները, որտեղ մի աղջիկ է՝  սպիտակ վագրի հետ, եւ հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իրականությանը չի համապատասխանում:

Նա նշել է, որ լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է  «Zoo Fauna Art»  ընկերությանը:

«Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ եւ սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, եւ հանդիսանում է կարանտինային եւ փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։

Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, եւ ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը եւ վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։

Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին եւ, ինչու չէ, նաեւ լուսանկարվել»:

(Visited 39 times, 1 visits today)