Սիլվա Հակոբյանի դստեր 2-ամյակի լուսանկարներն ու անակնկալ նվերը

Երգչուհի Սիլվա Հակոբյանի եւ ամուսնու՝ Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, արդեն 2 տարեկան է: Թե ինչու մեծ տարեդարձ չեն արել, ինչպես է անցել աղջկա օրը, երգչուհի մայրիկը պատմել է լուսանկարներ տրամադրել:
«Միլայի օրը շատ լավ անցավ, իր ընկերների հետ պարտեզում նշեց տորթիկի շուրջ եւ շատ լավ տրամադրությամբ, նվերներով տուն եկավ: Տանն էլի տորթիկ ուներ եւ քույր- եղբայրների հետ նշեց: Դեռ չէր հասկանում, որ իր ծնունդն է, բայց տորթի հատվածում իրեն շատ լավ դրսեւորեց, խելոք փչեց տորթի մոմերը, իսկ ես ամբողջ ընթացքում փորձում է մի գեղեցիկ նկար որսալ»: Ասում է՝ մեծ ծնունդ չանելու պատճառները շատ էին. «Ծնունդը մեծ չնշեցինք, որովհետեւ վերջերս մեծ կնունք էինք արել, նաեւ մայրս քրոջս մոտ էր՝ հիվանդանոցում:  Իր հարազատներից շատերը ներկա չէին լինի, այդ պատճառով որոշեցինք քույր-եղբայրների հետ հավաքվել տորթի շուրջ»:

2-ամյա Միլան անակնկալ է ունեցել: «Անակնկալ նվերը մեքենան էր, որ իրեն ուղարկել էին, օրվա ցանկացած ժամի մեքենայի մեջ է, եթե մեքենայի մեջ չէ, ուրեմն քնած է, այդքան շատ է սիրել»,- նշել է երգչուհին եւ ավելացրել,- «Հաջորդ տարվանից, երբ Միլան արդեն սկսի հասկանալ, կսկսենք իր ծննդյան տոները նշել այնպես, ինչպես ինքը կուզի»:

Սիլվան ասել է նաեւ, որ, ի զարմանս իրեն, աղջիկը հեշտությամբ է հարմարվել մանկապարտեզին. «Ինձ միշտ թվում էր՝ Միլան այն երեխաներից է, ով ինձնից պոկ չի գալու, բայց շատ սիրեց անձնակազմին, միջավայրը, երեխաներին եւ դեռ մեծ սիրով գնում է, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի»:

Երգչուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների, նաեւ՝ այն սիրո համար, որ տալիս են իրեն ու աղջկան:
«Ուզում եմ շատ-շատ բալիկներ ծնվեն յան ազգանունով, մեր նպատակը պետք է մեկը լինի՝ շատ բալիկներ պարգեւել մեր ազգին»,- եզրափակել է Սիլվան:

(Visited 92 times, 1 visits today)