Ռուս բժշկուհին բացատրում է պատճառը

Շիլովայի խոսքով, սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն միակը չէ։ Բժիշկը նշում է, որ աչքերում բյուրեղներ կարող են հայտնվել գենետիկ կամ ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով։

«Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշ միկրոէլեմենտներ, այն ունի իոնային բաղադրություն, արցունքում առկա աղերը չափից շատ կոնցենտրացիայի դեպքում կարող են հանգեցնել բյուրեղացման։ Սպիտակուցները ևս կարող են ավելացնել արցունքի խտությունը», – նշում է ակնաբույժը։

Մասնագետը նաև նշել է, որ հեղուկ սուբստրատը չորանալու դեպքում պնդանում է և անգամ կարող է վնասել աչքի արտաքին մակերեսը։ Պատճառը պարզելու համար հարկավոր է հետազոտել հիվանդին և աչքից թափվող բյուրեղները։

Շիլովան նաև նշել է, որ նյութափոխանակության խանգարումը ևս կարող է հանգեցնել նման երևույթի։ Այս դեպքում բյուրեղներ կարող են առաջանալ լյարդում, երիկամներում, նստվածքի տեսքով առաջանալ տարբեր օրգաններում, ինչը վտանգավոր է, և անհրաժեշտ է հետազոտել։

Սաթենիկի աչքերից թափվող բյուրեղներն արդեն ուղարկվել են փորձաքննության, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Սաթենիկ Ղազարյանը սկսել է լացել «բյուրեղներով» վնասվածք ստանալուց հետո։ Ամեն օր նա աչքերից հանում է մոտ 50 սուր «քարիկներ»։ Աղջիկը նշել է, որ դիմել է բժիշկների, սակայն նրանք չեն կարողացել հստակ ախտորոշում տալ։ Ղազարյանը նաև նշել է, որ իր յուրաքանչյուր օրը վերածվում է դժոխքի, քանի որ բյուրեղները վնասում են աչքերի արտաքին թաղանթը, ինչը ցավ է պատճառում

(Visited 24 times, 1 visits today)