Պլանավորում ենք ամուսնանալ , բայց…

Էլեն Ազնավուրյանի անակնկալ նշանադրության մասին պատմել ենք: Ամանորի գիշերը սիրելիից՝ Բորիսից ամուսնության առաջարկություն ստանալուց եւ նշանադրվելուց հետո զույգը որոշել է առիթը նշել նաեւ հարազատների հետ: Օրեր առաջ տեղի ունեցած հավաքույթի լուսանկարները նա տրամադրել է

«Փոքր խնջույք է եղել: Ներկա էին միայն մեր բարեկամներն ու ամենամտերիմ մարդիկ: Արտերկրից հարազատ մարդիկ անակնկալի բերեցին իրենց ներկայությամբ, ինչի մասին տեղյակ չէի: Շատ ուրախ օր էր եւ բարձր տրամադրությամբ օր ենք ունեցել»,- պատմել է նա: Էլենը նշել է, որ երեկույթի կազմակերպչական բոլոր հարցերով ինքն է զբաղվել.
«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ էր ստացվել եւ մտերմիկ միջավայր էր ստեղծվել»:Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք այս տարի ծրագրում են ամուսնանալ.«Այո, պլանավորում ենք հարսանիք անել, բայց ժամանակահատվածը դեռ որոշված չէ»:

(Visited 79 times, 1 visits today)