Պարոն Ծառուկյանին երբ՞ կմասնակցի ճեպազրույցներին. լրագրողները հարցրեցին Իվետա Տոնոյանին

«Պարոն Գագիկ Ծառուկյանը ե՞րբ կմասնակցի ԱԺ ճեպազրույցներին: Դեմ չենք, որ միջանցքներում լրագրողները խմբվում են նրա շուրջը, բայց կցանկանայինք, որ մի անգամ այստեղից խոսեր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանին ու Վահե Էնֆիաջյանին, հարցրին լրագրողները:

«Պարոն Ծառուկյանը մշտապես բաց է լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի առումով ու մշտապես պատասխանում է լրագրողների հարցերին: Չեմ հիշում նախադեպ, որ հրաժարված լինի պատասխանել»,- ասաց Տոնոյանը:

«Այնուամենայնիվ, փոխանցեք, որ նրա պատասխաններն այստեղից եք ուզում լսել»,- արձագանքեցին լրագրողները:

(Visited 98 times, 1 visits today)