Պարետատունը դադարեցրել է «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը (լուսանկար)

Ոստիկանության և պարետատան աշխատակիցներն  «Դվին» համալիրում էին։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։

Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։

(Visited 180 times, 1 visits today)