Պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է․ ովքեր են հրավիրված

Картинки по запросу սոս ավետիսյան

Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է Ըստ մեր տեղեկությունների` պատգամավոր Սոս Ավետիսյանն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ խմբակցության ղեկավար ներկայացուցիչները եւ այլք: Դեռեւս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որեւէ բան չեն կարող ասել: Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»:

 

(Visited 111 times, 1 visits today)