Որքան թեյավճար է հաջողվել հավաքել Տաթևիկ Ռևազյանին

Երեկ հայտնել էինք, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում:Թեյավճարները ուղղվելու են քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժման համար՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:Հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ արտերկրում հերթական ճառագայթման փուլի համար անհրաժեշտ է 3000 դոլար, որի մի մասն ակնկալվում էր հավաքել Տաթեւիկ Ռեւազյանի շնորհիվ։

Տաթեւիկի եւ մեր բոլոր ընկերների շնորհիվ երեկ մեզ միացած ROOMZ-ի հյուրերին հաջողվեց հավաքել տիտանիումի բուժման համար 335.000 դրամ:

(Visited 45 times, 1 visits today)