Ո՞վ կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

 Մարտի 6-ին Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ ավարտում է իր աշխատանքը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնում: Դրանից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին խոսնակ Նանա Գնդոյանը: Լուրի իսկությունը ճշտելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց Նանա Գնդոյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություններ տալ:

Այսպիսով` Նանա Գնդոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը:

Մեր տեղեկություններով` ՊՆ մամուլի խոսնակի հավանական թեկնածուն կլինի հենց ՀՀ պաշտպանության գերատեսչությունից։

(Visited 49 times, 1 visits today)