Ո՞վ է կստանա «տասնամյակի արտիստ» մրցանակը

Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ում (AMA) կստանա մրցանակ «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում: Այդ մասին տեղեկացրել է Variety-ն:

«Նա AMA-ի ամենաշատ պարգևներն ունի այս տասնամյակում: 2019 թվականին Սվիֆթը մրցանակի է ներկայացված հինգ անվանակարգում: Բացի այդ, նա նոյեմբերի 24-ին մասնակցելու Է AMA-ի Live համերգին Նյու Յորքում»,-ասված է American Music Awards-ի հայտարարության մեջ:

Անցյալ տարի երգչուհին Ուիթնի Հյուսթոնից առաջ էր անցել կանանց շրջանում AMA-ի պարգևների թվաքանակով, իսկ այս տարի նա բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու Մայքլ Ջեքսոնին, որը դեռ առաջատարն Է իր 24 մրցանակով: Այսօրվա դրությամբ Թեյլորն ունի 23 մրցանակ:

Այս տարի Սվիֆթն նոմինացված է տարվա տեսահոլովակ, սիրելի փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրելի փոփ/ռոք երգչուհի, սիրելի ժամանակակից կատարող, տարվա երգիչ կատեգորիաներում։

(Visited 34 times, 1 visits today)