Նունե Եսայանի շնորհավորանքը Արթուր Գրիգորյանի 63-ամյակին

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանն այսօր դարձել է 63 տարեկան: Երաժշտի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական գրառում է կատարել Նունե Եսայանը:

«Օրհնվի այն օրը, երբ դու ծնվեցիր։ Ապրիր առողջ»,-գրել է երգչուհին եւ լուսանկար հրապարակել:
Հ.Գ. Մեր նախորդ հարցազրույցում Արթուր Գրիգորյանն անդրադարձել էր նաեւ իր եւ Նունե Եսայանի՝ բարեկամության վերաճած հարաբերություններին:

— Գրիգորիչ, երկու երեխա ունեք ու լիքը երեխաներ (Երգի թատրոնի սաները): Հարազատ երեխաները չե՞ն խանդել, չէ՞ որ մյուսների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացրել։

— Վա՜յ, Մանես գիտե՞ս՝ ոնց է խանդում։ Չնայած՝ արդեն սովորել են։ Մինչեւ հիմա Նունե Եսայանը որ զանգում է, ասում է՝ «Պապ, ո՞նց ես»։ Դե, 16 տարեկանից իմ մոտ է եղել, պապա չեմ, բա ի՞նչ եմ։ Հիմա արդեն իրենց երեխաների պապիկն եմ։

(Visited 40 times, 1 visits today)