Նիկոլ Փաշինյանը դարձել է «ժողովրդի լեղապարկի քարը».Արմեն Աշոտյան

»Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է Հայաստանի միջազգային վարկանիշը և խաղում պետության հեղինակության հետ», -այս մասին lurer.com-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԺԿ-ի վերջերս արված հայտարարությանը, որով միջազգային կառույցը իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացով և ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումներով:

Խոսելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու և այն զուգահեռների մասին, որ տարվեցին 2015 թվականին ՀՀԿ-ԲՀԿ առճակատման ժամանակ, Աշոտյանը նշեց, որ 2015 թվականին որդիով հորը վախեցնելու, ընտանիք, անկողին մտնելու փորձեր չեն եղել:

Կա բումերանգի օրենք, և այդ բումերանգը ինձ վերադարձել է: Ես  համոզված եմ, որ այն հարյուրապատիկ վերադառնալու է նիկոլականներին, որոնք անցել են գրված և չգրված բազմաթիվ սահմաններ՛՛:

Աշոտյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է «ժողովրդի լեղապարկի քարը»։

(Visited 58 times, 1 visits today)