Նավալնին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ տեղեկացնում է Forbes հանդեսը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Նյու Ջերսիի Ռաթգերսի համալսարանի գիտնական, պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը: Նրա խոսքով՝ Նավալնիի թեկնածությունն առաջադրել են ճանաչված համալսարանների մի խումբ պրոֆեսորներ, որոնք զբաղվում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով:

Ալեքսեյ Նավալնիի թեկնածության առաջադրումը նոր չէ, սակայն Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառով թեման հատկապես արդիական է դարձել:

(Visited 34 times, 1 visits today)