Մոնթեն, Սեդան և կյանքը` Մոնթեից հետո (լուսանկարներ)

Հյաստանի ազգային հերոս Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը կիսվել է հուշերով, անցյալից պատառիկներով մեր ժամանակների ամենալուսավոր,  մեծ ու հարատև սիրո մասին:  Մոնթեն ,  Սեդան և կյանքը` Մոնթեից հետոՄոնթեի մահը :Մոնթեն զոհվեց ազերիական ականով, այդ ականը դիմացի պատին էր զարնվել և խոշոր բեկորը դիպել էր Մոնթեի քունքին: Հինգշաբթի  ինձ զանգել էր, ասել, որ շաբաթ օրը պետք է փոքրիկ գործ անեին , տղաների հետ գնացել էին այն ուղղությամբ, որտեղ ռազմամթերք կա, պետք է ճանապարհը ազատ լիներ, բայց պարզվեց` ազատ չի եղել և կրակել են մեքենայից : 25 տարի անցավ, բայց  ես մինչև հիմա  ինձ հարցնում եմ ինչու այդպես եղավ: Հարցականներ ունեմ, բայց փաստ չունեմ ու բարոյական չեմ համարում այդ պարագայում ինչ որ կասկածներ հայտնել: Ես միշտ ականջներս բաց եմ, որ լսեմ ինչ են խոսում մարդիկ: Կար պատանդ, որ դեպքից հետո ինձ ու Մոնթեի եղբորը ասաց, որ մեզ շտապ ուղարկեցին , որովհետև տեղեկություն կար , որ Մոնթեն այդտեղ է:

Մոնթեի տունըՀեռախոսով ամուսնության առաջարկ արեց , ես ասացի լավ , ես սովորում եմ, դու բանտում ես, հետո ինչ պետք է անենք, ասաց պետք է մեր պայքարը շարունակենք, եթե պետք է` վրանում կապրենք, որպեսզի վերականգնենք մեր պատմական երկիրը: Մեր երազածը մեծ, գեղեցիկ տուն ունենալը  չէր: Եթե Մոնթեն կենդանի լիներ   հիմա կապրեինք մեր գնած տանը: 5000 դոլար ամուսնության առիթով բարեկամից նվեր էինք ստացել, 10.000 էլ մեր ծնողները տվեցին:  Արդիական ոճի տուն էր 15.000 դոլարով գնեցինք:

Մոնթեն , Սեդան ու Ջոելը Մեղավոր կզգայի գույներ հագնել, սև էի հագնում, ցուրտ և մութ տարիներն էին, ժամանակ էր պետք, որ ինձ համոզեի: Համակերպվել էի, որ  զավակ չեմ ունենա, թեպետ ես ու Մոնթեն երազում էինք երեխա ունենալ:  Հետո Ջոելը  Հայաստան  եկավ` ուխտագնացության:  Ջոելը Մոնթեի  մանկության ընկերն էր, այս մարդը Մելքոնյաններին շատ լավ գիտեր, երկուսս էլ զգացինք, որ շատ ենք  կարոտում Մոնթեին: Ջոելի գալու օրը առավոտյան իմ ընկերուհին մահացավ և ես Սառայի`ընկերուհուս, տնից միանգամից եկա նրան դիմավորելու և ասացի. « 7 տար առաջ եկար  Մոնթեի թաղմանը, հիմա եկել ես ընկերուհուս եմ թաղում »:  Այդ ընկերուհիս` Սառան, մինչև մահանալը ասել էր.« Քեզ համար է գալիս »: 21 օր հետո ամուսնացած էինք, և առանց քննարկման մանչ ունեցանք և երեխայի անունը Մոնթե Սարո դրեցիք: Մոնթեի ընտանիքը շատ ուրախ էր: Ես շատ երես առած այրի եմ, Մոնթեի հայրն ինձ ասում էր. « Դու առաջ իմ հարսն էիր, հիմա` աղջիկս ես»:  Երբ գնում էի Մելքոնյանների տուն, ասում էին` անպայման ամուսնացիր: Ես ասում էի չեմ ուզում: Երբ Մոնթեի հորը ասացի, որ ամուսնանում եմ, շատ  ուրախացավ, հարցրեց. « Ջոելի՞ հետ»:Մոնթե ՍարոնՀիմա 19 տարեկան է տղաս, հայերեն խոսում է, բայց ոչ սահուն: Ուզում եմ Հայաստան վերդառնալ, բայց Սարոն դեռ պետք է սովորի:  Նա ապրել  է Հայաստանում,  իր առաջին դպրոցն  այստեղ է գնացել: Սարոյին չեմ ուզում պարտադրել, ուզում եմ ինքը որոշի:  Այս անգամ ավելի սիրեց  Հայաստանը, քան նախորդ անգամ:Մոնթեի նամակներըԱմենաշատը ապրիլյան օրերին էի վերադառնում  Մոնթեի նամակներին: Հրաշալի նամականի ունեմ նրանից: Հույս ունեմ` Մոնթեն իմ նամականու միջոցով իր ինքնակենսագրականը կգրի: Մոնթեն միշտ գրում էր միասնականության մասին: 88-ին ժողովրդի միասնականությունով հիացած էր: Եթե Մոնթեն այսօր կենդանի լիներ, պիտի լիներ ժողովրդի կողքին:

 

(Visited 268 times, 1 visits today)