Մենք պատմություն ենք կերտում.Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր  հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ: Քարդաշյանը  նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
 
Նախքան բանաձևի ընդունումը աշխարհահռչակ հեռուստաաստղը կոչ էր արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
(Visited 44 times, 1 visits today)