Մագա Հարությունյանը՝ աշխարհում առաջին «Social Star» ռեալիթի շոուում ժյուրի լինելու և մասնակիցներից սպասվող գլխավոր մրցանակի մասին

Շուտով կմեկնարկի Հայաստանում առաջին ռեալիթի շոուն՝ «Social Star»-ը, որի հաղթողը կկնքի պայմանագիր թիմի հետ և կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս:
Քանի որ մեր օրերում կյանքը տեղափոխվել է համացանց, ակտուալ է դարձել համացանցի միջոցով գումար վաստակելը, սակայն իրականում դա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է:
Star»-ի շրջանակներում մասնակիցներին սպասվում են նաև մասնագիտացված դասընթացներ՝ պարեր, դեֆիլիե, լուսանկարահանման դասընթաց և այլն:

Մագա Հարությունյանը պատմում է, թե ինքն ինչպես է հասել հաջողության և ինչպիսի դժվարությունների պետք է պատրաստ լինեն մասնակիցները, եթե ընտրել են Social star դառնալու ճանապարհը:

Տիկտոկեր Մագա Հարությունյանը մինչև  Տիկ-տոկ հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, ինչի շնորհիվ էլ ավելի արագ մեծ հաջողությունների հասավ Տիկ-տոկում: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:

Սկանդալային Մագան ուզումա արտագաղթել՝ թե բա ինձ էստեղ նեղացնում են. Մագա, բա հայհոյելուց ու կիսամերկՊատմելով Star»նախագծի մասին՝ Մագան ասում է.«Ես Լևոն Դադասյանի և Նորայր Բարոյանի կողմից ստացա առաջրկը և մեծ սիրով համաձայնվեցի, չնայած որ սկզբից մտածում էի՝ գուցե չարժե մասնակցել, որովհետև շատ պատասխանատու է ու ժամանակատար, բայց ուրախ եմ, որ ամեն բան ստացվեց:
Քանի որ այն իր տեսակի մեջ նոր նախագիծ է, ինձ ինստագրամյան էջով շատ են գրում, բայց զգում եմ, որ մի քիչ վախ կա շատերի մեջ, սպասում են, որպեսզի մի քանիսը մասնակցեն, իսկ հետո նոր իրենք: Բայց ես վստահեցնում եմ բոլորին, որ հանգիստ կարող են գրանցվել:
Բոլորից պետք է ընտրվի երեք հոգի, որոնցից մեկն է ճանաչվում հաղթող և ուղևորվում է Եգիպտոս»:
Մագան նշում է, որ առաջին եթերաշրջանում կարող են մասնակցել միայն աղջիկները, սակայն երկրորդում գուցե վերանայվեն պահանջներն ու մրցույթին մասնկացելու հնարավորություն ստանան նաև տղաները:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ Մագան պատմում է, որ սոցիալական մեդիայում ինքը հաջողել է ձգտման և ինքն իրեն բրենդինգ անելու շնորհիվ:

Ծնողներս Ինձ 100 %-Ով Վստահում Են». Տիկտոկեր Մագան՝ Ոճափոխությունների, Ծնողների Վերաբերմունքի և 13 Տարեկանից Աշխատելու Մասին«Փոքր տարիքից սկսել եմ աշխատել հեռուստատեսային տարբեր նախագծերում, նույնիսկ 18-ամյակս նշել եմ նկարահանման հրապարակում:
Բայց համացանցում իմ ակտիվությունը սկսվեց այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանի նմանակումս պայթեցրեց սոցիալական ցանցերը: Դա գուցե նրանից էր,որ Նաիրա Զոհրաբյանն այդ նմանակմանը դրական արձագանքեց և իր հարցազրույցում ասաց, որ շատ է հավանել:
Այդ ընթացքում Ֆրանսիայում ապրող մորեղբայրս, ով Տիկ-տոկում բավականին մեծ լսարան ունի, ինձ համոզեց, որպեսզի գրանցվեմ այդ սոցիալական ցանցում ու սկսեմ ակտիվ գործունեություն ծավալել»,հիշում է Մագան:

ԻՆՍՏԱԳՐԱՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է». ՄԱԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Armlur – Լուրեր ՀայաստանիցՄագան հիշում է, որ սկզբնական շրջանում հետևորդների կողմից բացասական կարծիքներ չէին հնչում: Նա նշում է, որ  «Social Star»-ի շրջանակներում ինքն աղջիկներին սովորեցնելու է ճիշտ արձագանքել քննադատություններին, մեղադրանքներին, բացասական խոսքերին:

«Նախագծի ընթացքում ես սովորեցնելու եմ՝ չսրտնեղել վատ մեկնաբանություններից: Ես մեկ առ մեկ ցույց եմ տալու այն հետևորդներին, ովքեր վատ մեկնաբանություններ են գրելու: Նրանք պետք է հասկանան, որ ադեկվատ մարդը չի կարող նման մեկնաբանություն գրել: Իսկ առողջ քննադատությունը միշտ ընդունելի է»,-ասում է նա ու մտաբերում, թե ինքը երբ բախվեց հետևորդների բացասական արձագանքներին.«Սկզբնական շրջանում, առհասարակ, քննադատություններ չեն հնչել, բացարձակ վատ մեկնաբանություններ չկային:

(Visited 206 times, 1 visits today)