Ձախինը՝ մեր բերածն էր, ինչի համար ներողություն խնդրել եմ։ Աջինը՝ ձեր բերածը, ինչի համար շատերդ արդեն սկսել եք զղջալ. Արմեն Աշոտյանը Փաշինյանին անվանել է կիսագրագետ և լկտի

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում աչքի է ընկել նոր ստեղծագործական գրառմամբ.
Մի նկարի համեմատական վերլուծություն։

Ձախինը կիրթ է եւ դաստիարակված։
Աջինը՝ կիսագրագետ եւ լկտի։

Ձախինը լավ համբուրգեր է պատրաստում։
Աջինը՝ լավ ուտում։

Ձախինը միլիոնատեր է։
Աջինը՝ միլիոնատեր դառնալու ճանապարհին։

Ձախինի անգլերենն ու ռուսերենը գրեթե անթերի են։
Աջինի՝ լեզուների իմացության խնդիրները իր չարիքներից փոքրագույնն են։

Դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր ...

Ձախինը վախկոտ է ու վտանգավոր։
Աջինը՝ տես ձախինը։

Ձախինը հոգու խորքում ծիծաղում է բոլորիս վրա։
Աջինը՝ սկզբից «սիրում է բոլորիդ», հետո. տես ձախինը։

Նիկոլ Փաշինյանը կպահանջի Արմեն ...

Ձախինը կարծում է, թե իր աստեղային ժամը դեռ գալու է։
Աջինը՝ որ իր ժամը այլեւս երբեք չի ավարտվելու։

Ձախինը՝ մեր բերածն էր, ինչի համար ներողություն խնդրել եմ։
Աջինը՝ ձեր բերածը, ինչի համար շատերդ արդեն սկսել եք զղջալ։

(Visited 43 times, 1 visits today)