«Հումորի լիգա»-ից և «Կինստագրամ»-ից Նորայր Նիկոյանն ամուսնացել է․ առաջնեկին սպասող զույգը հարսանիքի ժամանակ պարզել է նաև երեխայի սեռը

«Հումորի լիգա» և «Կինստագրամ» նախագծերից լսարանին հայտնի դերասան Նորայր Նիկոյանն ամուսնացել է: Նա և ընտրյալը՝ Լուսինեն, պսակադրվել են երեկ՝ Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Պսակադրությունից հետո զույգը խնջույք է կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել Արուս Տիգրանյանն ամուսնու՝ Հարութի հետ, Լիանա Վանոյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Էմմա Մկրտչյանը և այլք:

Քանի որ զույգը սպասում է առաջնեկին, խնջույքի ժամանակ նրանք նաև պայթեցրել են անակնկալ փուչիկն ու պարզել երեխայի սեռը: Զույգը տղա է ունենալու:

(Visited 90 times, 1 visits today)