Հանձնարարվել է դիտարկել գերատեսչություների աշխատակիցների տանից աշխատելու հնարավորությունը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։

 

(Visited 46 times, 1 visits today)