«Հայաստան այցից հետո ես կստեղծեմ գեղեցկության հետ կապված նոր բան». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը՝ WCIT 2019 համաժողովին

 

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է: Նա մասնակցում է հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին: Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Քիմ Քարդաշյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ ինչ-որ բան ստեղծելու համար մարդիկ պետք է իսկապես տարված լինեն այդ գաղափարով:

— Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար, իրոք հուզված եմ այստեղ գտնվելու համար։

— Բարի գալուստ, Քիմ։ Կարծում եմ՝ բոլորս հուզված ենք այս մեծ իրադարձությանը մասնակից լինելու համար, բայց ամենաշատը Հայաստանը հուզված է նաև քեզ հյուրընկալելու համար։ 

— Իրոք շնորհակալ եմ ու ուրախ՝ այստեղ գտնվելու համար։

— 2 տարի առաջ ես կարդացի գիրք, որտեղ պատմվում էր կանանց մասին, ովքեր տնտեսության մեջ մեծ ներդրում են ունեցել։ Կարծում եմ՝ Դուք՝ Քիմ Քարդաշյան Ուեսթ, այն կանանցից եք, ովքեր կարողացան օգտագործել նոր տեխնոլոգիաները, մեդիան, նոր մեդիա հնարավորություններն ու հասնել հաջողության, ցույց տալ ուժեղ կնոջ ուժը։ Այսօր մենք ձեզ հետ կխոսենք հենց այն մասին, թե ինչպես սկսվեց ձեր հաջողության ճանապարհը, ու առավելապես, թե ինչպես կարողացաք ոչ միայն պահել այդ հաջողությունը, այլ նաև ժամանակի ընթացքում զարգացնել այն։

— Պետք է նշեմ, միգուցե իմ կարիերայի սկզբում արել եմ բաներ, որոնց այնքան էլ չէի հավատում, օրինակ՝ թխվածքաբլիթներ թխել և այլն, բայց հետո իմ վստահության շնորհիվ ես գտա ինձ և կարողացա գտնել նպատակը, որին ուզում եմ հասնել։ Ու նորմալ է, որ կինը պետք է փորձի հասկանալ իրեն, հասկանա իր նպատակները, ուղին, ցանկությունները ու նոր գտնի այն գործը, որով ուզում է զբաղվել։

— Միանշանակ, ճիշտ եք։ Նորմալ է, որ դու փորձում ես ինչ-որ բան, որը չի ստացվում, հետո նորից ես փորձում ու փորձում ես այնքան, մինչև որ կարողանում ես հասնել հաջողության։

— Պետք է ասեմ, որ ես ամբողջովին հավատում եմ, որ որքան երկար ես դու սովորում քո ձախողումներից, այնքան ճիշտ բաներ ես կարողանում անել։ Որքան երկար է անցնում քո փորձի ճանապարհը, այնքան ճիշտ ես քեզ գտնում ու ճիշտ ես հասկանում՝ ինչով ես ուզում զբաղվել։

— Ինչպե՞ս դարձրիր քո կյանքը հանրային, ինչպե՞ս հասկացար, որ ցանկանում ես կիսվել քո կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։

— Սկզբում ինձ համար նորմալ էր հանրայնացնել իմ ամբողջ կյանքը, ես դրա մեջ ոչ մի խնդիր չէի տեսնում, սակայն երեխաներիս ծնունդից հետո հասկացա, որ պետք է բալանսավորեմ դա, որովհետև եթե դու չափից դուրս շատ բաներով ես կիսվում, դա կարող է անգամ վտանգավոր լինել։ Չնայած դրան՝ ես սիրում եմ չափավոր բաց լինել հասարակության համար, բայց ավելի շատ եմ մտածում, թե ինչով կարելի է կիսվել, իսկ ինչով՝ ոչ։

— Ինչպե՞ս որոշեցիր անցնել նոր նախաձեռնությունների, որոնցից յուրաքանչյուրը հաջողության է ունենում։

— Իմ բոլոր նախաձեռնությունների հետ կապված ամեն ինչ որոշում եմ ես՝ սկսած լոգոյի դիզայնից մինչև պրոդուկտը, որը պետք է արտադրվի։ Իմ նախաձեռնություններն աշխատում են, քանի որ ես հասկացել եմ, որ եթե դու մի բան շատ ես սիրում ու անում ես դա սիրով, այն սկսում է աշխատել։

— Ինչպե՞ս ստեղծեցիր քո վիդեո խաղերն ու սկսեցիր դրանք աշխատեցնել։

— Սկզբում ես կասկածում էի, թե ինչպես կաշխատի վիդեո խաղի գաղափարը, բայց հետո կերպարս այնքան լավն էր, և բոլոր կերպարները, որոնք հագուստ էին փորձում, այնքան իրական էին, որ դրանով ապահովեցին իմ հաջողությունը։

— Թվում է՝ անգամ աշխարհի բնակչությունն այնքան շատ չէ, որքան քո հետևորդները։ Ինչպե՞ս ես կարողանում նրանց համար միշտ հետաքրքիր մնալ։

— Վերջերս աղջիկս ինձ արթնացրեց ու ցույց տվեց իմ պարը ընկերներիս հետ ու հարցրեց, թե արդյո՞ք ես արդեն այն հրապարակել եմ իմ Ինստագրամում, ու այն միտքը, որ սոցիալական մեդիան այնքան է զարգացել, որ կարող ես ամեն պահի ինչ-որ բան հրապարակել աշխարհի յուրաքանչյուր ծայրից, և՛ գրավիչ է ինձ համար, և՛, միևնույն ժամանակ,  վախեցնում է ինձ։

— Դու թվի մա՞րդ ես, արա՞գ ես ստուգում հետևորդներիդ թիվը։

— Ես ավելի շուտ մտահոգված եմ՝ արդյո՞ք իմ արածն ընդունելի է, թե՞ ոչ, այսինքն՝ թվերը միայն այդ առումով կարող եմ ստուգել՝ արդյոք իմ որևէ նախաձեռնություն ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Ես շատ եմ ուզում առաջ գնալ, նոր բաներ անել, որպեսզի տեղում չմնամ ու այս հարցով ես անընդհատ մտահոգվում ու մտածում եմ, որ անընդհատ զարգանամ։ Միևնույն ժամանակ, ճիշտ չէ անընդհատ նայել կողքերդ՝ հասկանալու համար, թե ինչ կարող ես անել, ինչը՝ ոչ։ Երբեմն պետք է կենտրոնանաս այն ամենի վրա, ինչ սիրում ես և նայես ուղիղ ու շարժվես առաջ։

Պետք է նշեմ, որ հիմնականում մտքերս առաջանում են ճանապարհորդելու շնորհիվ ու ընթացքում։ Ես ոգեշնչվում եմ ճանապարհորդություններից։

— Ի՞նչ միտք, գաղափար առաջացավ Հայաստան այցելելուց հետո։ 

— Կարծում եմ, որ Հայաստան այցից հետո ես կստեղծեմ ինչ-որ մի բան՝ գեղեցկության հետ կապված։ Կարծում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան անել հայկական ծաղիկների հետ կապված, այսինքն՝ մի բան, որում ես կկարողանամ օգտագործել այդքան գեղեցիկ հայկական ծաղիկները։

— Ինչպե՞ս որոշեցիր այցելել Հայաստան։ 

— Ես ցանկացա անպայման նորից գալ ու իմ երեխաներին հետս բերել, նաև Քորթնիին, ով երբեք այստեղ չի եղել։ Այստեղ գտնվելն ամեն ինչ է մեզ համար, անգամ հասարակ մարդկանց հետ շփվելն ինձ շատ է ոգեշնչում։ Այնպես որ, ես սիրով նորից այստեղ կվերադառնամ ու իրոք շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Երևանում անցկացվող տեխնոլոգիաների այս հրավառությունն այնքա՜ն հուզիչ է ու տպավորիչ, ես իրոք ուրախ եմ այստեղ գտնվելու համար։

(Visited 50 times, 1 visits today)