Կնոջ դեմքի գրավչությունը գաղտնիքներից

Нет описания фото.
Կնոջ դեմքի գրավչությունը և արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձևից: Կամարաձև հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք:
Խիտ և լայն հոնքերը խստացնում և նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս և ծերացնում այն: Ըստ այդմ՝ շատ կարևոր է հոնքերի ձևի ճիշտ ընտրությունն ու շտկումը:
Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձևից:
Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձև հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը: Բացի ձևի ընտրությունից՝ կարևոր է ուշադրություն դարձնել նաև նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Ունքի ամենաբարձր կետը պետք է սկսվի վերին շրթունքի կենտրոնից և ավարտվի աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրն որոշելու համար կարող եք մատիտը տեղադրել քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: Ունքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն:
(Visited 30 times, 1 visits today)