Կայքը սուտ լուր է գրել. սա քաղաքական պատվեր է Սուքիասյանների դեմ

Քիչ առաջ mamul.am կայքով ակնհայտ սուտ տեղեկություն է տարածվել, թե իբր «Հայէկոնոմբանկ»-ը իր վարկառուներին անհանգստացնում է և չի ցուցաբերում անհատական մոտեցում: Կապ ենք հաստատել Սուքիասյանների մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, որը փոխանցեց, որ սա ակնհայտ ապատեղեկատվություն է: «Ուզում եմ առաջինը հիշել իմաստուն այն խոսքը, ըստ որի՝ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում:

Սուքիասյանների ընտանիքը մի քանի օր առաջ 50 միլիոն դրամ նվիրեց կորոնավիրուսի դեմ պայքարին, և մենք այն ժամանակ էլ կանխատեսում էինք, որ ինչ-որ մեկը փորձելու է ցեխ շպրտել Սուքիասյանների բարի համբավի վրա: Մենք կռահում ենք, թե ով է այդ հոդվածի պատվիրատուն և ծիծաղով ենք վերաբերվում նման փոքրոգիներին»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանը հավելեց նաև, որ բանկի մասնաճյուղերում ընդունում են քաղաքացիներին և ընդառաջում բոլորին:

(Visited 484 times, 1 visits today)