Խնձորեսկի մասին


Խնձորեսկի Սբ.Հռիփսիմե եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում( հին գյուղի կենտրոնական մասում): Կառուցվել է 1666թ, պահպանվել է եկեղեցին և գերեզմանոցը շրջապատող ավերված պարսպապատի մի հատվածը:
Խնձորեսկը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։ Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300 (շուրջ 1800 տնտեսություն՝ բազմամարդ ընտանիքներով)։ 1913թ. ուներ 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ, 7 դպրոց։ Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։ Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։

1919թ. ապրիլին՝ առաջինը Գորիսի շրջանում, ստեղծվել է կոմունիստական կազմակերպություն։ Հայրենական մեծ պшտերшզմին մասնակցել են 1250 խնձորեսկցիներ, որոնցից 480-ը զnհվել են։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա, 200-ից ավելի շքանշանակիր զորականներ, որոնց թվում է նաև ԽՍՀՄ հերոս Գուրգեն Արզումանյանը։ Խնձորեսկը հռչակված է նաև գիտության, գրականության և արվեստի իր նշանավոր մարդկանցով։ Այստեղ են ծնվել գուսան Թառ-Սյունին՝ Ներսես Սազանդարյանը, ԽՍՀՄ Ժող. արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, արձակագիրներ՝ Գարեգին Սևունցը, Սուրեն Այվազյանը, կոմպոզիտորներ՝ Արամ Սաթունցը, Աշոտ Սաթյանը, Լենինյան մրցանակի դափնեկիր Հ.Սարկիսովը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վահան Ղազարյանը, փիլ. գիտությունների դոկտոր Աշոտ Թելունցը, գրականագետ Բենիկ Յուզբաշյանը, գերմանագետ Յաշա Մարտիրոսյանը, ԽՍՀՄ պետական կուսակցական գործիչ Մուկուչ Արզանյանը, բժշկ. գիտությունների դոկտորներ Աշոտ Գյուլխասյանը, Կառլեն և Վարդան Ակունցները, պատմ. գիտ. դոկտորներ Աբել Սիմոնյանը, Շահեն Օհանջանյանը, իրավաբանական գիտ. դոկտոր Արմենակ Դանիելյանը և այլք։Խնձորեսկ, տեսարժան վայրերԽնձորեսկը նշանավոր է նաև իր պատմամշակութային հուշարձաններով։ Նշանավոր են Խնձորեսկի բերդը, սբ Թադևոս, սբ Հռիփսիմե և ժայռափոր եկեղեցիները, «Անապատ» դպրոցեկեղեցին, որը եղել է գրչության կենտրոն։ Այստեղ է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Պահպանվել են նաև երկու միջնադարյան (17 րդ դար) աղբյուր-հուշարձաններ։ Խնձորեսկի տարածքում են գտնվում Չահլուկ, Զրնգանաձոր, Սրանոցի ձոր, Կուրաթի ձոր, «Ծմակ ձոր» կոչվող գյուղատեղիները։ Խնձորեսկը պատմական հուշարձան է, որը պահպանվել է սովետական պետության կողմից:

(Visited 299 times, 1 visits today)