Լուսինե Թովմասյանի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու Ալեքի 2-ամյակը Կիպրոսում

Լուսինե Թովմասյանն այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Կիպրոսում, որտեղ էլ նշել են որդու ծննդյան տարեդարձը: Մոդելը Միջերկրական ծովի ափին արված լուսանկարներ է հրապարակել սոցցանցային իր էջերում եւ մաղթանքներ հղել փոքրիկ Ալեքին:

«Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն, որոնցից աչքերդ փայլեն ուրախությամբ եւ ջերմությամբ, ինչպես այս պահին»,-գրել է Լուսինեն:  Գեղեցկուհին ընտանիք է կազմել 2013 թվականին՝ ամուսնանալով Արթուր Հովհաննիսյանի հետ: Զույգը երկու զավակ ունի՝ Արիանան եւ Ալեքը:

(Visited 120 times, 1 visits today)