Իրական ընդդիմությունը խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում.Շարմազանով «շախի է քցում» Մարուքյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում: Նա հերթական անգամ ակնարկել է, թե «քայլողների» ռեժիմի

այլընրանքն իրենք են: Կարծում եմ՝ բանախոսը, ում հետ Աժ-ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal-ը`

մենակատարին: Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը, այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց
Իմ տպավորությամբ՝ Բելառուսում ...

ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված, այլ` ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք

կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք, երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր երեսով տալիս՝ նշելով, թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել (հավանաբար, բացառապես իր բարի կամքի

շնորհիվ) և, վերջապես, երբ բոլոր ազգային ուժերն իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար, կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը:

Մեր պայքարն իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության:

Հ. Գ. Իրական ընդդիմությունը խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»:

(Visited 47 times, 1 visits today)