«Իրականում վերջին մեկ տարին լիարժեք ոչինչ չեմ վայելում». Օլյա Հակոբյան

Օլյա Հակոբյանն օրերս հրապարակել է գարնանն իրականացրած նոր ֆոտոշարքը: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն նոր լուսանկարների, այլեւ կերպարի, հանգստի եւ տղաների հետ ամառը վայելելու մասին:  «Խուճուճներս ֆոտոշութի համար էի արել՝ ոչ մշտական, բայց, կարծում եմ, ինձ սազել են, կշարունակեմ այս կերպարով լինել»,- ասել է Օլյան եւ նշել, թե ինչու է վերջին շրջանում ավելի քիչ ֆոտոշարքեր ունենում. «Գուցե մտքերս են պակասել կամ մուսաս: Խոստանում եմ վերադառնալ իմ բնականոն հուն եւ ավելի հաճախ նոր նկաներով հանդես գալ»:

Դերասանուհու խոսքով՝ ֆոտոշարքերից առաջ երկար մտածում է կերպարի մասին, սակայն լինում է՝ վերջին պահին փոխում է թե դիմահարդարումը, թե հագուստը. «Իհարկե, լսում եմ նաեւ, թե ինչպես է պատկերացնում լուսանկարիչը»: Ասում է՝ ամռան այս օրերին Հայաստանում են ընկերուհին եւ քույրը, վայելում է օրերը նրանց հետ. «Իրականում վերջին մեկ տարին լիարժեք ոչինչ չեմ վայելում, չեմ էլ կարողանում այս ամենից հետո, բայց փորձում եմ մի քիչ կտրվել իրականությունից, որքանով որ հնարավոր է: Այս տարի, ցավոք, հանգստի մեկնել չեմ կարող, թեեւ ավելի քան երբեւէ ունեմ դրա կարիքը: Կարծում եմ, ամեն օրը պետք է վայելել, կլինի ուրախ առիթ, թե սովորական օր: Արժեքների վերագնահատում եղավ պատերազմից հետո, եւ իմ ամենամեծ վայելքը կլինի խաղաղ երկինքն ու անվտանգությունն իմ երկրում»:

Օլյան նշել է, որ ամառային արձակուրդները տղաների հետ վայելում է լողավազանում եւ քաղաքից դուրս գնալով. «Նաեւ դաս են անում, քանի որ մայրս ուսուցչուհի է, չի թողնում՝ թոռնիկներն անգործ մնան»

(Visited 92 times, 1 visits today)