Իրականում այս երկու հայտնի դերասաններից ում է ընտրել «Զիտան և Գիտան» ֆիլմի գլխավոր հերոսուհին


1972 թվականին Բոլիվուդը թողարկել է «Զիտան և գիտան» ֆիլմը: Դա մեծ առաջընթաց էր համարվում կինոյի աշխարհում: Ֆիլմը իր տեսակով ռեկորդ սահմանեց ողջ աշխարհում:Չնայած անցել է կես դարից ավելի, այնուամենայնիվ ֆիլմը չի կորցրել իր ճանաչումը: Գլխավոր դերակատարուհին Հեմա Մալինին է, ով հրաշալիորեն միանգամից կերտել է երկու տարբեր կերպարներ՝ համեստ  աղջկա դերը, ով ծառայում էր որպես սպասուհի իր սեփական տանը և ուրախ ու ամբարտավան աղջկա դերը: Երկար ժամանակ հեռուստադիտողը չգիտեր, որ Գիտան և Զիտան նույն աղջիկն են, քանզի դերասանուհին անթերի կերպով խաղում էր երկու կերպարներում էլ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ֆիլմը դիտել են ավելի քան հիսունհինգ միլիոն մարդ:
72-ամյա դերասանուհին, ով ներկայում էլ չի կորցրել իր հմայքը, այսօր  շարունակում է հանդես գալ ֆիլմերում: Բացի այդ, նա նաև ռեժիսոր է և աշխատում է սեփական նախագծերի վրա:Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին, ապա նա հանդիպել է իր ճակատագրին հենց «Զիտան և Գիտան» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
В Баку приедет исполнитель главных ролей "Зита и Гита&quot ...
Նրան միանգամից սիրահետել են երկու երիտասարդ դերասանները, բայց նա ընտրել է դերասան Դարմենդրային: Ի դեպ, այդ ժամանակ նա ամուսնացած տղամարդ էր, ուստի սկզբում զույգը ստիպված էր գաղտնի պահել իրենց հարաբերությունները: Սկզբում Հեմայի ընտանիքը դեմ էր նրանց միությանը, քանի որ նա ամուսնացած տղամարդ էր և ուներ երեխաներ:Սակայն երիտասարդները այքան շատ էին սիրում իրար, որ դեմ գնացին նույնիսկ իրենց ընտանիքներին:Այսօր Հեման շատ երջանիկ է իր 84-ամյա ամուսնու հետ, ունեն երեխաներ և թոռ:

Хема Малини-"Девушка мечты". | Звезды индийского кино. | Яндекс Дзен
Знаменитый фильм "Зита и Гита": как выглядит главная героиня ...
Ինչ վերաբերում է Սանջիվ Կապուրին, ով ֆիլմում մարմնավորել է Գիտա Ռավիի սիրեցյալին, մահացել է ինֆարկտից 1985 թվականին: Հայտնի է, որ նա մինչև կյանքի վերջը սիրահարված է եղել Հեմա Մալինիին և նրա սերը ողջ կյանքում անպատասխան էլ մնացել է:Санджив Кумар.Печальный рыцарь Болливуда. | Звезды индийского кино ...
Պատմում են, որ Սանջիվ Կապուրի անպատասխան սերը նրան կախվածության մեջ է գցել ալկոհոլից: Ցավոք, նրա հարազատները այդպես էլ մահացել են մինչև հիսուն տարեկան դառնալը, քանի որ ունեցել են բնածին սրտային հիվանդություններ: Դերասանը բազմիցս ընկերներին ասել է, որ ինքն էլ է շուտ մահանալու, սակայն մտերիմները պնդում են, որ նրա կախվածությունը խմիչքից արագացրել է հայտնի դերասանի մահը: Հեմայի և Դարմենդրայի սերը փոխել է մի քանի ճակատագրեր: Բոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Սուլաքշանա Պանդիթը խենթի պես սիրահարված է եղել Սանջիվ Կապուրին, սակայն վերջինս մերժել է դերասանուհու սերը, քանի որ Հեմայի նկատմամբ տածած սերը վեր է եղել ամենից: Դերասանի մահից հետո Սուլաքշանան հրաշարվել է կինոյում նկարվելուց և մենակյաց կյանքով է ապրում:Санджив Кумар.Печальный рыцарь Болливуда. | Звезды индийского кино ...

(Visited 114 times, 1 visits today)