Ինչպես ռուսները և Վանեցյանը պադստավա արեցին Միքայել Մինասյանին,կերեք իրար, դեռ չկոնսոլիդացած.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Միքայել Մինասյանը խռովել է ռուսներից, ավելի ստույգ’ ռուսները մերժել են կամ պադստավա են արել/շարքից հանել են Միքայել Մինասյանին

Երեկ հրապարակվել էր «ծխախոտի» մաքսանենգության հետ կապված քննչական մարմինների հաղորդագրությունը, որտեղից ակնհայտ էր դարձել, որ Միքայել Մինասյանին քաշել են: Դա նախապես պլանավորված օպերացիա էր թե ինֆորմատորներն էին փնթի, դժվար է ասել, բայց, անդրադառնանք հերթով…

ՊԵԿ-ի ներսից ինֆորմատորը լավ խեղաթյուրել էր ինֆորմացիան ու նոր տրամադրել Միքայելին… Կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ի ինֆորմատորը համագործակցում է ոչ թե Միքայել Մինասյանի հետ ու նրա բարեկամն է, այլ համագործակցում է Միքայել Մինասյանի վաղեմի հակառակորդների հետ, ու այժմ շատ գրագետ խաղով, ներկայանալով իբրև Միքայելի ու նրա թիմի հետ կոլաբորացիոնիստ, շահել է նրա վստահությունն ու պադստավա արել… այդպիսին կարող է լինել Քոչարյանի աջակիցները, որոնք միշտ ատել են Միքայել Մինասյանին ու նրա հին մեղքերը երբեք չեն ներելու…

Բայց քանի որ ինֆորմատորի համագործակցությունը միայն Միքայելի թիմի հետ չէ, ու «սկանդալը» բռնկվեց ռուսական կողմում ռուսական հատուկ ծառայությունների վրա հղումով ու նրանց մաքսավոր-սահմանապահների արտահոսքի վրա, իսկ թեման լուսաբանվեց ռուսական պաշտոնական լրատվամիջոցներով, կրկին դժվար չէ հասկանալ, թե Միքայել Մինասյանին պադստավա արած ցանցը ումն է… Ռուսական հեռուստաեթեր մուտք ունի Քոչարյանը..
Վանեցյանը թաքցրել է Միքայել ...

Երկրորդ հավանականությամբ պադստավա կարող էր անել Վանեցյանը, ով Քոչարյանից քիչ, բայց նորից դոպուսկ ունի ռուսական տարածություն… Չմոռանանք, որ Վանեցյանը հրապարակավ չկարողացավ թաքցնել իր խանդը, երբ Միքայելը խոսեց էլիտաների միավորելու, կառավարություն փոխելու ու հայրենիքին «նվիրվել-ծառայելու» իր հավակնոտ ծրագրի մասին, իսկ Վանեցյանը հայտարարեց, որ դա առաջինն ինքն է հայտարարել’ յա պեռվիյ… Բացի այդ, շատերս նկատեցինք, որ հենց առաջին բլոգում Միքայել Մինասյանը պադստավա արեց սուրհանդակին ու բացահայտեց նրա կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստը, այն աստիճան, որ Վանեցյանին կանչեցին ԱԱԾ հարցաքննության… Ու Վանեցյանն էլ մոտիվ ուներ պադստավա անել վարչապետացու մրցակցին…

Եվ, արդ, ինչում էր պադստավան. ռուսական կողմի ինֆորմատորներն էլ խեղաթյուրել էին ինֆորմացիան, ու Միքայելը փորձեց մեծացնել ալիքն ու այն տանել դեպի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի վրա։ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարեց քննել գործը, ու երեկ պարզվեց, որ ռուսական կողմը քրեական գործ չի էլ հարուցել, այսինքն, մաքսանենգության գործ չկա, պարզվեց, որ ծխախոտ արտադրողն ու վաճառողը նախկինների են եղել’ Ռուսաստանի մարդ Կարեն Կարապետյան փայաբաժնով, իսկ գնորդը ՀՀ իշխանությունների հետ կապ չունեցող ռուսներ, ինքնաթիռն էլ, օհ Աստվածներ, ՌԴ ուժային կառույցի’ МЧС-ի ինքնաթիռն է եղել… Իսկ Ռուսաստանի ուժային կառույցները, բոլորը գիտեն, թե ում հսկողության տակ են

Դեհ, թե ինչպես է Միքայել Մինասյանը պատժվել կամ իր դասը սերտել այդ ամենից, միայն ինքը կիմանա, բայց այսօրվա բլոգում նրա ծանրանալը Հայկական ժամանակ թերթի մասշտաբի շրջանակներում, արդեն բան էր ասում…

Ու վերջին տարիներին իր տեքստերով կամ իր խմբակների տեքստերով Ռուսաստանին ռեվերանսներն անելուց հետո կանգնել ու հայտարարել, թե «հայ ժողովուրդը եվրոպական կոդ է կրում» ու «Հայաստանը չի դառնալու արևելյան սուլթանատ'» /ականջներդ կանչենք եվրասիական բռնապետեր/, թերևս այս դրամայի ֆինալն էր եւ Միքայել Մինասյանի դեմարշը ռուսների դեմ… Մանավանդ որ Սերժ Սարգսյանի հույսն էլ մնացել է ԵԺԿ-ն ու Եվրոպան…

Կերեք իրար, դեռ չկոնսոլիդացած։ Ապրեք։

(Visited 117 times, 1 visits today)