Ինչպես է անցել Արմենչիկի կնոջ 35-ամյակը. ոստիկանները ներխուժել էին ռեստորան

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, երեկ նշել է 35-ամյակը: Նրանք այդ առիթով մեծ խնջույք են կազմակերպել:

Արմենչիկն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհավոր 35-ամյակդ, իմ սեր», իսկ արդեն խնջույքին երգել է հատուկ կնոջ համար:

Արմենչիկը խնջույքի ժամանակ շնորհավորել է կնոջը՝ նշելով, որ աշխարհը գիտի, թե ինքը որքան է սիրում նրան: Երգիչը նաև շնորհակալություն է հայտնել կնոջը՝ իրեն երրորդ անգամ հայր դարձնելու համար:

(Visited 376 times, 1 visits today)