Ինչո՞ւ դու քեզ չես սիրում.Մերի Ներսիսյան

На изображении может находиться: 1 человек, очки
Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը նկար է հրապարակել և կից կատարել է հետևյալ գրառումը.
«Ինչո՞ւ դու քեզ չես սիրում:
Պատմեմ մի դեպք: Երկու տարի առաջ էր, մեծ աղջիկս հորն ասաց, որ իր դասարանցի այսինչն ու այնինչը սիրահարված են իրեն ու նույնիսկ գիտի, որ ինչ-որ տոնի կապակցությամբ նվերներ են պատրաստել իր համար: Հարցնում է՝ վերցնե՞մ, թե՞ չվերցնեմ: Մեջբերում եմ Գոռի պատասխանը 8-9 տարեկան Էվային:
«Դու սիրուն ես, դու խելացի ես, լավ ես սովորում, ընկերասեր ես, կատակասեր… դու էնքան լավն ես, որ երբ մեծանաս, ուր էլ գնաս, կարող ա 100 մետրի վրա քեզ պատահած 10 տղեքից 5-ը սիրահարվեն քեզ: Քեզ կփորձեն մոտենալ, խոսել, կոմպլիմենտներ կլսես, նվերներ կստանաս… Էդ ի՞նչ ա նշանակում, որ ամեն մեկի ուշադրությունից պետք ա հալվե՞ս… կամ ով ասի՝ ինչ սիրուն աչքեր ունես, աչքերիդ դեմը պետք ա սևանա դրանից ու ուշաթափվե՞ս: ՉԷ՛, որովհետև դու գիտես, որ դու էնքան լավն ես, որ 5-ն էլ չէ 10-ն էլ կարող են սիրահարվել քեզ, ԲԱՅՑ… Այ ստեղ ա պետք քո սառնությունն ու խելքը, որ որոշես՝ ով կարա քայլի քո կողքով ու ով պետք ա անցնի փողոցը, երբ տեսնի գալիս ես հեռվից: Դրա համար… դու նախ պետք ա ճանաչես մարդկանց, իսկ էդ կսովորես ժամանակի ընթացքում ու պետք ա սիրես քեզ, չէ ինքնասիրահարված չլինես, այլ սիրես քեզ, գնահատես քո արժանիքներն ու աշխատես սխալներիդ վրա ու էդ ժամանակ քեզ կոմպլիմենտով խաբել չի լինի: Նվերը կամ նվերները կվերցնես, քանի որ նվիրողները քո դասարանցիներն են ու շատ հանգիստ կասես շնորհակալություն ու վերջ… Պատմություն չսարքես, ընկերուհիներիդ հետ չքննարկես, դա շատ սովորական բան ա»:
На изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят
Ես սիրում եմ հետևել մարդկանց՝ վարք, խոսք, ժեստ, համոզմունքներ… Պատմելու չի, թե ինչ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ կանանց, որոնք հանդուրժում են իրենց կյանքի դժոխքը՝ ծեծված, անտեսված, ճնշված… Էլ ավելի եմ ցավում, երբ հասկանում եմ, որ շատերն իրենց համար ուրիշ կյանք կամ ուրիշ ճակատագիր չեն տեսել ու չեն տեսնում:
Մեղադրում եմ, ամենաշատը մեղադրում եմ այդ կանանց ծնողներին, որ չեն տվել / չեն տալիս իրենց աղջիկներին ամենակարևորը՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ, ինչի պատճառով շատերը նախիրի մեջ էշի ճակատն են պաչում ու հետո մի ամբողջ կյանք տառապում»:

(Visited 62 times, 1 visits today)