Ինչի՞ համար է գազօջածի ներքևի դարակը․․․

Ես, ինչպես և շատերը, կարծում էի, որ գազօջախի ներքևի դարակը նախատեսված է նրա համար, որ դրա մեջ հավաքեն թավաները, տապակները և այլ խոհանոցային պարագաները։

Սակայն վերջերս համացանցում գտա ինֆորմացիա այն մասին, որ տվյալ արկղիկը մենք սխալ ենք օգտագործում։ Պարզվեց, որ դրա մեջ դնում են պատրաստի ուտելիքը, որպեսզի այն տաք մնա։

Հանում ենք պատրաստի ուտեստը ջեռոցից և դնում ենք դարակի մեջ։ Նրա հաշվին, որ ջեռոցը տաք է, դարակի մեջ պահպանվում է ջերմությունը և ուտեստը երկար ժամանակ մնում է տաք։

Հենց նրա հաշվին, որ դարակի մեջ պահպանվում է ջեռոցի բարձր ջերմաստիճանը, չարժե մեջը պահել պոլիէթիլենային տոպրակներ, փայտե գդալներ և այլ իրեր, որոնք հեշտ են այրվում։

Այժմ ես ազատել եմ դարակը և օգտագործում եմ այն ըստ նշանակության։ Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Այլևս կաթսան ծածկոցով փաթաթելու կամ միկրոալիքային վառարանն օգտագործելու կարիք չկա․ պարզապես տապակը կամ կաթսան դնում եք գազօջախի դարակը, և այն մնում է տաք։

Որքան ես գիտեմ, նման դարակներ ունեն և էլեկտրական վառարանները, և գազօջախները, այդ իսկ պատճառով էլ բոլորը կարող են կիրառել սարքավորման այդ օգտակար ֆունկցիան։

(Visited 406 times, 1 visits today)