«Իմ կյանք, բարով ես ծնվել». Լուիզա Ղամբարյանի շնորհավորանքը դստեր 16-ամյակին

Լուիզա Ղամբարյանի եւ լուսահոգի Գեորգի Պողոսյանի դուստրը՝ Գաբին, այսօր դարձել է 16 տարեկան: Աղջնակի տարեդարձի առթիվ դերասանուհին գրառում է կատարել Ինստագրամի իր էջում, իսկ «Սթորի» բաժնում ցույց տվել, թե ինչպես է կեսգիշերին շնորհավորել նրան տորթով եւ հրավառությամբ:

«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի եւ գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր Գաբի»,-գրել է Լուիզան:Դերասանուհին գրառումներով է ուղեկցել նաեւ «Սթորի»-ում հրապարակած լուսանկարները: «Իմ կյանք, իմ բարի, բարով ես ծնվել»,-նշել է նա:

(Visited 83 times, 1 visits today)