Իմ թանկն է, ինքը լավագույնն է, ինչ ես ունեմ այս կյանքում. միայն թե տեսնեք՝ ում է սեր խոստովանել սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը քրոջ՝ Մարիամի հետ լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.

«Այսպիսին ենք մենք. իրարից վայրենի տարբեր, բայց և գժական նման իրար: Ես՝ բարձրակրունկ ու բաց,
նա՝ պրակտիկ ու փակ, ես՝ պահի տակ որոշումներով ու կայծեր սիրող, նա՝ ողջամիտ, մտածող ու մինչ մի բան անելը հազար անգամ ծանրութեթև անող, ես՝ թՌվՌիկ, նա՝ ինձ վար իջեցնող… Feedս կարոտել էր քեզ, Մաշ:

Իմ մասին կլռեմ. ինքս ինձ հաճախ եմ բացատրում բացակայությունդ, բայց պնդաճակատի պես ինքս իմ բացատրածը չեմ հասկանում:

Երեկ մի աղջիկ գրել էր. «Լյուսի ջան, Ձեզ շատ եմ սիրում, բայց Ձեր քույրիկին՝ ավելի, Առանց նեղանալ բայց»:

Ես եմ նրան նույն «ավելի»-ից սիրում, դուք ո՞նց չսիրեք բա: Ախր ինչի՞ պետքա նեղանամ,
չեմ հասկանում: Իմ քույրիկն ա, իմ թանկն ա!! Ես մենակ ուրախ եմ, որ իմ լավագույն կեսին ինձնից շատ են սիրում: Ինքը լավագույնն ա, ինչ ես ունեմ էս կյանքում:

Հ.Գ. Եթե ինձ բախտ վիճակվի աղջիկ ունենալ, նա անպայման քույրիկ կունենա, որովհետև
քույրիկից քաղցր բան չկա ինձ համար!!! Ինչ լավ կլիներ, որ բոլոր քույրիկ/եղբայրները լինեին մեզ պես

Ինչևէ, բոլորիդ լավ հանգստյան օրեր: Դրանք ընտանիքի հետ կիսեք գոնե, որ ճիշտ գնա ամեն ինչ

Կհանդիպենք «քաղաքից դուրս» այսօր»: Հավելենք, որ  Լյուսի Հայրապետյանն առավել հայտնի է իր 18+ լուսանկարներով: Սկանդալային մոդելը ինստագրամյան էջում վերջերս խոստովանել էր, որ հեռացել է իր սիրելիից: Հիշեցնենք   որ սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ջերմ լուսանկարներ էր հրապարակել, որից հետո քննարկվում էր, որ նրանք պարզապես ընկերներ չեն:

(Visited 249 times, 1 visits today)