ԹԵՍՏ. 10-ից միայն 4-ին է հաջողվում ճիստ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին

Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։

Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի՝ 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր։

Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը սեզոնի հետ կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։

(Visited 116 times, 1 visits today)