Երկու օրվա ընթացքում Գալուստյանի տեսահոլովակը YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիտում է գրանցել

Երկու օրվա ընթացքում շոումեն Միխայիլ Գալուստյանի «Ուզում եմ սիրահարվել քեզ» երգի տեսահոլովակը YouTube- ում ավելի քան մեկ միլիոն դիտում է գրանցել:

Տեսանյութը, որը շոումենը ներկայացրել է Սուպեր Ժորիկ կեղծանունով, նվիրված է Սոչիին, ուրախ ընկերությանը, վագրանախշերով հագուստով շքեղ աղջկան:

Գալուստյանը նույնիսկ մտածել է, թե ինչ անուն տա իր կատարողական ոճին` «Electro Կովկաս», ինչպես պատմել է Comedy Club-ի և KVN-ի նրա գործընկեր Գարիկ Մարտիրոսյանը:

(Visited 74 times, 1 visits today)