Եվ վերջապես ո՞վ է նա

Պարզվում է, որ որպես գնդապետ ներկայացող այս անձը՝ անգամ ազատամարտիկ էլ չէ:

Պարզվեց, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, բայց և միաժամանակ լրատվամիջոցներով Վիտալի Բալասանյանին դիմող և ահաբեկող Աշոտ Իսախանյանը՝ նույն այն Աշոտ Իսախանյանը, (որին 90-ականների պատերազմի ժամանակվանից, Վազգեն Սարգսյանի հրահանգով), գեներալ Մանվեը պատժել, հետո նաև 22 օր շղթայել և պահել է խարդախության համար՝ այսօր ևս խարդախության համար է դատապարտված:

Տեղադրած առաջին նկարից պարզ էրևում է, որ Աշոտ Իսախանյանն ունի կազակական գնդապետի վկայական, որտեղ նրա համազգեստը նմանեցված է ՀՀ ոստիկանի համազգեստին, ինչը որ խարդախություն է՝ քրեական հանցագործություն: Հավանաբար նա ոչ միայն իր համար, այլ նաև ուրիշների համար է նման վկայականներ պատրաստել և որի պատճառով էլ հետագայում հայտնվել է բանտում:

2014-ի փետրվարի 20-ին, համացանցում հայտնված ոստիկանական հայտարարությունից պարվում է, որ Դատապարտյալ Աշոտ Իսախանյանը, քրեակատորողական հիմնարկում գտնվելով հանդերձ, կրկին համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակլ. «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայոր Սյունիքի աշխարհազորի հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել»:

Այսքանից հետո հավելեմ միայն, որ այսօր ևս Ֆեյսբուքյում և «Օդնոկլասնիկ» սոոցցանցերում ունի էջեր և ոչ միայն լրատվակայքերին է հայտարարություններ գրում, այլ նաև հայտնվում է համացանցում և գործում խարդախություններ և մարդ վախեցնում:  Նա իր ֆեյսբուքյան էջում, իր անվան կողքին գրել է «Արցախի հերոս», այնինչ մի շարք ազատամարտիկներ պնդում են, որ նա անգամ շարքային ազատամարտիկ էլ չի եղել…:

(Visited 108 times, 1 visits today)